Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպի շնորհանդեսը

Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպի շնորհանդեսը
04.10.2012 | 15:54

Վաղը` ժամը 15:00-ին, գրողների միությունում տեղի կունենա դերասանուհի, արձակագիր Անահիտ ԹՈՓՉՅԱՆԻ վերջերս լույս տեսած «Տագնապ» վեպի շնորհանդեսը:
Գրքի հրատարակչական անոտացիայում գրված է. «Տագնապը» կարելի է բնորոշել որպես էրոտիկ վեպ: Անահիտ Թոփչյանի խոսքով` բնորոշումը որոշակի չէ գուցե այն պատճառով, որ ընդհանրապես դժվար է այդ ժանրը հստակ բանաձևել, նույնիսկ մասնագետների համար: «Մինչև հիմա վիճում են,- ասում է նա:- Ի վերջո, ամեն ինչ հարաբերական է: Օրինակ, Շիրվանզադեի պես բանիմաց և աշխարհ տեսած գրողը պոռնկագրություն էր համարում Վարուժանի «Օ՜, Տալիթա» բանաստեղծությունը: Շահնուրի «Նահանջն» էլ այդ բնորոշումին «արժանացավ»: Այնպես որ, ամեն մի ընթերցող վեպս կարող է յուրովի ընկալել. ոմանց համար դա հասարակության հիմքերը քանդող ստեղծագործություն է, ոմանց համար՝ պարզապես անվնաս և առողջ էրոտիկա, իսկ ոմանք էլ կարծում են, որ սա ինքը կյանքն է և իսկական սիրո փառաբանություն»:
Անահիտ Թոփչյանն ընթերցողին ծանոթ է նաև «Lady S.D.F.», «Հայելի», «Անհետացում» գրքերով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ